«Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը հարթել է կոնֆլիկտը պաշտպան Ժոզե Բոսինգվայի հետ:
Բոսինգվան արդեն երկու ամիս է՝ չի խաղում «ՔՊՌ»-ի կազմում, որովհետև հրաժարվել է նստել պահեստայինների նստարանին «Ֆուլհեմի» դեմ խաղում:
Այդ ժամանակ Ռեդնապը քննադատել էր պորտուգալացուն, ով անցած մրցաշրջանում հաղթեց Չեմպիոնների Լիգան «Չելսիի» հետ, և հայտնել էր, որ իր թիմի մի քանի խաղացողներ չեն ստանում այնքան, ինչքան նրանց վարպետությունն է՝ նկատի ունենալով Ժոզեին:
Այդ ժամանակ 30-ամյա պաշտպանը տուգանվեց 100 հազար ֆունտով: Մինչդեռ այժմ կոնֆլիկտը հարթվել է, և Բոսինգվան ունի բոլոր հնարավորությունները՝ մասնակցելու շաբաթ օրը կայանալիք «Սուոնսիի» հետ խաղին:
-Ես զրուցել եմ Ժոզեի հետ, և ինչքան ինձ հայտնի է, հարցը վերջնականապես փակվել է: Ժամանակն է գիծ քաշել դրա վրա և համախմբվել,- հայտնել է Ռեդնապը The Sun-ին տված հարցազրույցի ժամանակ: