«Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը վստահ է, որ Ուելսի հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլը ևս մեկ տարի կմնա «Տոտտենհեմում»:
Վերջին շաբաթներին լուրերն են շրջանառվում այն մասին, որ Բեյլի համար անհավանական առաջարկներ կարող են անել «Մանչեսթեր Յունայթեդը» կամ «Ռեալ Մադրիդը»: Սակայն լոնդոնցիների նախկին մարզիչը վստահ է, որ Գարեթը կմնա «Ուայթ Հարթ Լեյնում»:
-«Տոտտենհեմին» մեկ քայլ է մնում Չեմպիոնների Լիգայում հայտնվելու համար, և դա շատ է կախված Գարեթից: Կարծում եմ` նա երջանիկ է ակումբում, և չնայած բազմաթիվ լուրերի, ես չեմ պատկերացնում, որ նա կհեռանա:
Ամենայն հավանականութամբ, «Ռեալը» շատ է հետաքրքրված, բայց ես շատ կզարմանամ, եթե ակումբը, որը ցույց տվեց իր ձգտումները` այս ամառ մեծ ձեռքբերումներ ունենալով, նրան թույլ տա հեռանալ: Հույս ունեմ, որ դա չի լինի,- Ռեդնապի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը: