«Քուինս Պարկ Ռեյնջերսի» նախագահ Թոնի Ֆերնանդեսը հաստատել է, որ Հարի Ռեդնապը անկախ իրադարձությունների զարգացման ընթացքից կմնա գլխավոր մարզչի պաշտոնում:
66-ամյա Ռեդնապը հայտնել է, որ պատրաստ է մնալ «ՔՊՌ»-ում՝ անգամ Չեմպիոնշիպ տեղափոխվելու դեպքում: Ֆերնանդեսը, ով վերջին 15 ամսում հեռացրել է Նիլ Ուորնոկին և Մարկ Հյուզին, վստահում է Հարի Ռադնապին:
-Ամենից շատ ես կայունություն եմ ուզում: Ես դա պահանջում էի նաև Ուորնոկից և Հյուզից: Հուսով եմ՝ երրորդ փորձից կստացվի: Կարծում եմ Ռեդնապը կկարողանա: Նա մեր մարդն է:
Մենք միմյանց լավ ենք հասկանում: Նա հիանալի մարզչական խումբ և փիլիսոփայություն ունի: Նա ֆանտաստիկ մարդ է, ում ես ցանկանում եմ պահել այստեղ այնքան երկար, որքան նա կամենա,- ասել է Ֆերնանդեսը: ESPN