«Քուինս Պարկ Ռեյնջերսի» նախագահ Թոնի Ֆերնանդեսը հայտնել է, որ Հարի Ռեդնապը կշարունակի աշխատել ակումբում նաև հաջորդ մրցաշրջանում:
Ինչպես հայտնում է ակումբի պաշտոնական կայքը, այսօր Ֆերնանդեսը մի քանի ժամ քննարկում է ունեցել Ռեդնապի հետ, որից հետո հայտնել է Հարիի մնալու մասին:
-Ես դրական հանդիպում ունեցա Ռեդնապի հետ: Չեմ կարծում՝ մի պահ է եղել, որ Հարին ցանկացել է լքել ակումբը:
Ռեդնապը չի ցանկանում որոշ ֆուտբոլիստներից ազատվել: Մենք քննարկեցինք նաև այդ հարցը: Կան մի քանի ֆուտբոլիստներ, որոնց մենք իսկապես ցանկանում ենք պահել թիմում: Կարծում եմ՝ մեզ կհաջողվի,- ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Ֆերնանդեսը: