«Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը չի կարծում, որ պաշտպան Ժոզե Բոսինգվային պետք է քննադատել երեկվա պահվածքի համար «Ռեդինգի» հետ խաղից հետո:
Հիշեցնենք, որ երեկ կայացած «Ռեդինգ» – «ՔՊՌ» խաղից հետո պաշտոնապես պարզ դարձավ, որ երկու ակումբներն էլ լքում են Պրեմիեր Լիգան:
Այնուամենայնիվ, խաղից հետո «ՔՊՌ»-ի ֆուտբոլիստները հիասթափված տեսք չունեին, իսկ նրանցից մի քանիսը, օրինակ, Բոսինգվան հանդերձարան էր գնում ժպիտը դեմքին: Մինչդեռ Ռեդնապը պաշտպանել է պորտուգալացուն:
-Բոսինգվան չէր ծիծաղում արդյունքի կամ Պրեմիեր Լիգայից դուրս մնալու համար: Նա ծիծաղում էր այն բանի համար, ինչ նրան ասաց «Ռեդինգի» խաղացողը,- հայտնել է Ռեդնապը: Sky Sports