«Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը վստահ է, որ ինքը կարող է ակումբը փրկել Պրեմիեր Լիգայից դուրս մնացուց:
Մեկնարկային յոթ տուրերից հետո «ռեյնջերները» զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը: Լուրեր են պտտվում, որ ՔՊՌ-ն արդեն նոր մարզիչ է փնտրում: Նշվում է Թիմ Շերվուդի և Տոնի Պյուլիսի անունները: Սակայն Ռեդնապը հավատում է, որ ինքն էլ է կարող գտնել ճգնաժամից դուրս գալու ճանապարհը:
-Ես չեմ պատրաստվում հեռանալ: Ես անգամ չեմ մտածել այդ մասին: Միանգամայն վստահ եմ, որ կարող եմ փրկել ակումբը: Իմ ապագայի հետ կապված ոչ մի խոսակցություն չեմ ունեցել ակումբի նախագահ Տոնի Ֆերնանդեսի հետ: Սակայն ի՞նչ պետք է անեմ, եթե նրանք որոշեն փոխարինել ինձ: Ոչ ոք չի մահանա, սա ֆուտբոլ է, և կյանքը կշարունակվի,- ասել է Ռեդնապը: The Independent