«Տոտտենհեմի» նախկին մարզիչ Հարի Ռեդնապը, ով այժմ մարզում է չեմպիոնշիփում հանդես եկող «Քուինս Պարկ Ռեյնջերսին», իր աջակցությունն է հայտնել Անդրե Վիլաշ-Բոաշին:
Ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացի մասնագետը փորձում է նոր ֆուտբոլիտների միջոցով թիմ կառուցել, ինչի հետևանքով հաճախ են բացթողումներ լինում: «Մանչեսթեր Սիթիից» կրած 6:0 և «Լիվերպուլից»՝ 0:5 հաշվով պարտությունները ստիպում են լրջորեն մտածել Անդրեի հեռացման մասին:
Սակայն Ռեդնապն, ում նախորդ տարվա ամռանը փոխարինեց հենց Վիլաշ-Բոաշը, խորհուրդ է տալիս ժամանակ տալ երիտասարդ մարզչին:
-Կարծում եմ՝ մարդիկ չափից շատ ծայրահեղական են մոտենում: Ես վստահ եմ, որ Վիլաշ-Բոաշը կշտկի իրավիճակը: Եթե նրան ժամանակ տրվի, ապա նա դուրս կգա այս իրավիճակից: Այժմ շատ սխալ կլինի պահանջել նրա հեռացումը: Պետք է սպասել և տեսնել, թե նա ինչի է ընդունակ,- ասել է Ռեդնապը: talkSPORT