«Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը կարծիք է հայտնել ակումբի՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կատարած աշխատանքի մասին:
-Ակումբն ամեն դեպքում օգուտ կստանա: Կամ մենք կմնանք Պրեմիեր Լիգայում այս խաղացողների հետ, կամ մենք կարող ենք նրանց վաճառել գումարը հետ ստանալու համար:
Համոզված եմ՝ հենց նույն Սամբան կարող է խաղալ չորս լավագույն ակումբներից մեկում: Նա ֆենոմենալ ֆուտբոլիստ է՝ կայծակի պես արագ, հիանալի է գործում օդում: Նրա համար հեշտությամբ կարելի է 12 մլն ֆունտ ստանալ, եթե գործերը լավ չգնան: Ես այստեղ վտանգ չեմ տեսնում:
Ռեմիին մենք ձեռք ենք բերել 8 մլն-ով: Բայց հենց նա խփի մի քանի գոլ, նրա արժեքն արդեն կլինի 12 մլն ֆունտ: Ասենք, որ «Տոտտենհեմն» անցած տարի փորձում էր գնել նրան 18 մլն-ով:
Համոզված եմ՝ ակումբը լավ ներդրում է կատարել,- ասել է Ռեդնապը: Sky Sports