• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Հեյտինգան միացավ «Վեստ Հեմի» մարզչական շտաբին

«Էվերթոնի» նախկին պաշտպան Ջոն Հեյտինգան միացել է «Վեստ Հեմի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսի շտաբին։

Ժամանակին Հեյտինգան Մոյեսի հետ խաղում էր «Էվերթոնում»: Այժմ Ջոնը կզբաղեցնի շոտլանդացի մասնագետի օգնականի պաշտոնը։

Հեյտինգան ավարտեց իր խաղային կարիերան 2016 թվականին, որից հետո սկսեց աշխատել որպես մարզիչ «Այաքսի» մարզչական շտաբում։

2023 թվականի հունվարին Հեյտինգան՝ ՈՒԵՖԱ Pro-ի արտոնագիր ունեցող Հեյտինգան, նշանակվեց «Այաքսի» ժամանակավոր գլխավոր մարզչի պաշտոնում՝ նախորդ մրցաշրջանի 16 խաղերից 11-ում հաղթելուց հետո:

Չնայած մրցաշրջանի վստահ ավարտին, «Այաքսը» որոշեց չերկարաձգել պայմանագիրը 39 ամյա հոլանդացու հետ, և նա ստիպված էր սկսել նոր աշխատանք փնտրել։

«Ես Ջոնին վաղուց եմ ճանաչում: Նա մարզչական շատ լավ փորձ է ունեցել «Այաքսի» ակադեմիայում և առաջին թիմի հետ աշխատելու ճանապարհին»,- ասել է Մոյեսը:

Բացի Հեյտինգայից, Մոյեսի մարզչական շտաբին են միացել Մարկ Ռոբսոնն ու Հենրի Նյումանը։