«Էվերթոնի» և «Ֆուլհեմի» նախկին պաշտպան Ջոն Հեյտինգան պաշտոնապես տեղափոխվեց «Հերտա»՝ գերմանական ակումբի հետ երկու տարվա պայմանագիր ստորագրելով:
2010թ-ին Հեյտինգան Հոլանդիայի ազգային հավաքականի առանցքային ֆուտբոլիստներից էր, որը կարողացավ հասնել աշխարհի առաջնության եզրափակիչ: Սակայն նախորդ մրցաշրջանում Ջոնն իրեն լավ չդրսևորեց, և Լուի վան Գալը նրան չհրավիրեց Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնությանը:
Հիշեցնենք, որ Հեյտինգան «Էվերթոնում» էր 2009թ-ից: Հունվարին մերսիսայդյան ակումբը խզեց նրա պայմանագիրը, որ Ջոնն ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով միանա «Ֆուլհեմին»: Ինչպես գիտենք, «Ֆուլհեմը» չկարողացավ պահել տեղը Պրեմիեր Լիգայում, և 30-ամյա հոլանդացին տեղափոխվեց Բունդեսլիգա: