«Լիվերպուլը» 25-ամյա կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնին կհաստատի որպես թիմի մշտական ավագ:
2003 թվականից «կարմիրների» ավագի թևկապը կրում էր Սթիվեն Ջերարդը, սակայն այս ամառ «Լիվերպուլը» հրաժեշտ տվեց իր լեգենդին: Անգլիական ֆուտբոլի վետերանը կարիերան շարունակում է «ԼԱ Գելեքսիում»:
Սեպտմեբերին Հենդերսոնը դարձավ թիմի երկրորդ ավագը և այդ պահից համարվում էր Ջերարդի ամենահավանական փոխարինողը:
Ջերարդի հեռանալը հայտնի էր դեռ հունվարին, սակայն գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը միայն այժմ որոշեց ավագի թևկապը մշտապես վստահել Հենդերսոնին: Ինչպես հայտնում է Liverpool Echo-ն, պաշտոնական հաստատումը կլինի շուտով:
Լուրերի համաձայն, որպես այլընտրանք Ռոջերսը դիտարկում էր Մարտին Շկրտելին և թիմի նորեկ Ջեյմս Միլներին: