«Անժիի» տնօրենների խորհրդի անդամ Հերման Տկաչենկոն հայտնել է, որ «Քուինս Պարկ Ռեյնջերսի» ղեկավարները գժվել են՝ 12.5 մլն ֆունտով ձեռք բերելով պաշտպան Քրիստոֆեր Սամբային:
Հունվարի վերջին օրերին «ՔՊՌ»-ը գնեց Սամբային, որն ակումբին ընդհանուր առմամբ կարժենա 34 մլն ֆունտ: Հենց այսպիսի ծախսերն էլ զարմացնում են Տկաչենկոյին:
-«Քուինս Պարկ Ռեյնջերսում» նա կստանա այնքան, ինչքան որ «Անժիում»: Իմ կարծիքով «ՔՊՌ»-ը գժվել է: Երբ նրանք համաձայնվեցին վճարել նրա համար փոխհատուցում, մենք լաց եղանք: Նա լաց եղավ:
Բոլորն ասում են, որ Քրիսը փախել է ակումբից: Ճիշտ չէ: Նա ակումբի վրա ոչ մի ճնշում չի գործադրել, մինչև որ անգլիական ակումբից ստացանք առաջարկ,- հայտնել է Տկաչենկոն:
Հերմանը նաև նշել է, որ Անգլիա վերադառնալու որոշումը Սամբան կայացրել է ընտանեկան հանգամանքների ազդեցության տակ: