«Արսենալի» նախագահ Պիտեր Հիլլ-Վուդը «բացարձակ անհեթեթություն» է համարել լուրերն այն մասին, թե ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Արսեն Վենգերը կարող է հեռանալ ակումբից:
Չնայած բոլոր հերքումներին՝ Վենգերին շարունակում են կապել «ՊՍԺ»-ի հետ՝ որպես Կարլո Անչելոտիին փոխարինող: Հիլլ-Վուդը նաև ժխտել է, որ Արսենի անձնական պայմանագրում կա մի կետ, ըստ որի մասնագետը կարող է ժամկետից շուտ խզել պայմանագիրը:
-Կարծում եմ, որ այս ամբողջը բացարձակ անհեթեթություն է: Իրականում էլ սա հենց բացարձակ անհեթեթություն է:
Պայմանագրի այդ կետի մասին տեղեկությունը նորություն է ինձ համար: Եթե նման բան լիներ, ապա ես կիմանայի: Վենգերը շատ երջանիկ է այստեղ, և այս բոլոր շշուկները կատարյալ հիմարություն են,- հայտնել է Հիլլ-Վուդը Daily Star պարբերականին տված հարցազրույցի ժամանակ: