«Էվերթոնի» կիսապաշտպան Թոմաս Հիցշլպերգերը կարծում է, որ Բունդեսլիգայի ակումբներն առաջվա պես նախանձում են Պրեմիեր Լիգային, չնայած Չեմպիոնների Լիգայի եզրափակչում ունեն երկու ներկայացուցիչ:
Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչում երկու խաղերի արդյունքում «Բավարիան» հաղթեց «Բարսելոնային» 7:0 հաշվով, իսկ «Բորուսիան»՝ «Ռեալին» 4:3 հաշվով: Հասկանալի է, որ ամեն դեպքում այս տարի տիտղոսը հասնելու է գերմանական ակումբի:
Մինչդեռ Հիցշլպերգերը, ով ավելի քան 100 հանդիպում է անցկացրել Գերմանիայի ազգային հավաքականի կազմում և «Բավարիայի» սան է, նախապատվությունը տալիս է անգլիական ֆուտբոլին:
-Վերջին գերմանական թիմը, որ հաղթեց Չեմպիոնների Լիգան, «Բավարիան» էր 2001 թվականին: Մինչ այսօր անգլիական ակումբներն ավելի շատ են հաղթել:
«Չելսին» անցած շաբաթ հաղթեց Եվրոպա Լիգայում, իսկ անցած մրցաշրջանում հաղթեց Չեմպիոնների Լիգայում: Այնպես որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ Անգլիայում:
Սա պետք է փոխվի:Ձեր միակ խնդիրն այն է, որ դուք չափազանց շատ եք ծախսում օտարերկրացիների վրա, ավելի լավ է խաղացնել անգլիացիներին: Սա պետք է փոխվի:
Գերմանիայում կան երկրպագուներ, որոնք ձմեռային արձակուրդներին ցանկանում են գալ Անգլիա և դիտել Boxing Day-ի խաղերը,- հայտնել է Թոմասը: The Sun