
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան զգուշացրել է իր հարձակվող Էրլինգ Հոլանդին, որ նա չափազանց բարձր է գծել ակնկալիքների սահմանագիծը:
Շաբաթվա միջնամասում Չեմպիոնների լիգայի շրջանակներում «ՌԲ Լայպցիգի» դեմ պենտա-տրիկի հեղինակ դառնալուց հետո Հոլանդը երեկ Անգլիայի գավաթի խաղարկության «Բերնլիի» դեմ խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ։
Գվարդիոլան կարծում է, որ մարդիկ ամեն խաղում նման գոլային հրաշքներ են սպասելու Հոլանդից, բայց Խոսեպը վստահ է, որ դա չի ազդի Էրլինգի վրա:
«Այս տղան ապագայում խնդիր կունենա, քանի որ բոլորը սպասում են, որ նա երեք կամ չորս գոլ կխփի յուրաքանչյուր խաղում, և դա տեղի չի ունենա»:
«Բայց ես ճանաչում եմ նրան, նա դա չի հետաքրքրում: Նա այնքան դրական և լավատես է իր կյանքի նկատմամբ: Նա երբեք չի դժգոհում, և եթե թիմը լավ տեմպերով խաղա, նա գոլեր կխփի: Ես չգիտեմ, թե կոնկրետ քանիսը կարող է խփել»:
«Նա այնքան արդյունավետ է և իր ֆիզիկականի շնորհիվ անհավանական վտանգ է ներկայացնում: Դա նաև օգնում է, որ նա վայելի իր կյանքը և միշտ մտածի լավի մասին»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: