• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Հոլանդը կարող է մասնակցել «Լիվերպուլի» դեմ հանդիպմանը

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը կարող է հաջորդ շաբաթ օրը խաղալ «Լիվերպուլի» դեմ՝ չնայած կոճի վնասվածքին:

Հոլանդը բաց կթողնի Նորվեգիայի Եվրո-2024-ի ընտրական փուլի Շոտլանդիայի դեմ կայանալիք հանդիպումը՝ անցյալ հինգշաբթի Ֆարերյան կղզիների դեմ ընկերական խաղում կոճը վնասելու պատճառով:

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով՝ նորվեգացիները որոշել են ռիսկի չդիմել Գլազգոյում իրենց աստղին խաղացնելով։

Կասկած չկա, որ 23 ամյա Հոլանդը պատրաստ կլինի հաջորդ շաբաթ օրը Էթիհադում կայանալիք «Լիվերպուլի» դեմ խաղին:

Հավելենք, որ Հոլանդը ներկայումս գլխավորում է Պրեմիեր լիգայի ռմբարկուների ցուցակը՝ ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 12 խաղում խփելով 13 գոլ։ Էրլինգը նվաճեց «Ոսկե խաղակոշիկը» նախորդ մրցաշրջանում, սակայն «Լիվերպուլը» այն քիչ թիմերից էր, որոնց դեմ նա չկարողացավ այդպես էլ գոլ խփել: