Հարձակվող Էրլինգ Հոլանդը կոճի վնասվածք է ստացել «Բորնմուտի» դեմ խաղում (6:1):
Շաբաթ օրը կայացած Պրեմիեր լիգայի խաղը Էթիհադում, Հոլանդի համար ավարտվեց ընդմիջմանը, երբ Էրլինգի փոխարեն խաղադաշտ մտավ Ֆիլ Ֆոդենը:
Այս փոխարինումը հարկադրված էր, քանի որ Հոլանդը վնասել էր կոճը: Այժմ 23 ամյա նորվեգացին կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի շրջանակներում «Յանգ Բոյզի» դեմ կայանալիք հանդիպումը:
«Նա ոլորեց իր կոճը: Մենք չէինք ուզում ռիսկի դիմել, և նա իրեն հարմարավետ չէր զգում: Նա կարող է վերադառնալ երեքշաբթի կամ հաջորդ կիրակի»,- BBC-ին ասել է «Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիոլան: