«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը ճանաչվել է Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։
Հոլանդի համար երկար ժամանակ չպահանջվեց հարմարվելու համար անգլիական ֆուտբոլին, և Էրլինգը անմիջապես սկսեց գոլեր խփել՝ առանցքային դեր խաղալով «Սիթիի»՝ վերջին վեց մրցաշրջաններում Պրեմիեր լիգայի հինգերորդ տիտղոսը նվաճելու գործում:
Ընդհանուր առմամբ, Հոլանդն Անգլիայի առաջնությունում խփել է 36 գոլ՝ գերազանցելով Էնդրյու Քոուլի և Ալան Շիրերի ռեկորդը Պրեմիեր լիգայի մեկ մրցաշրջանում գոլերի թվով (34)։
Եվ բոլոր մրցաշարերում 22 ամյա նորվեգացին այս մրցաշրջանում 52 գոլ է խփե, միայն «Էվերթոնի» ֆուտբոլիստ Դիքսի Դինին է հաջողվել ավելի շատ գոլ ունենալ իր հաշվին 1927/28 մրցաշրջանում (63):
Նաև այդ մրցաշրջանում Հոլանդը դարձավ Պրեմիեր լիգայի պատմության մեջ առաջին խաղացողը, ով հեթ-տրիկի հեղինակ դարձավ երեք անընդմեջ տնային խաղերում և առաջինը 1970 թվականից ի վեր, ով հեթ-տրիկի հեղինակ դարձավ մանչեսթերյան դերբիում։
Բացի այդ, այս մրցանակը չորրորդ մրցաշրջանն անընդմեջ ստանում է «Սիթիի» խաղացողը։ 2019/20 և 2021/22 թվականներին այն հաղթել է Քևին Դե Բրույնեն, իսկ 2020/21 թվականներին՝ Ռուբեն Դիասը։