Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կարգապահական կոմիտեն որոշեց չպատժել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռիո Ֆերդինանդին, ով «Չելսիի» հետ խաղում հարվածել էր Ֆերնանդո Տորրեսին:
Որոշումը հիմնվել է Հովարդ Վեբի խոսքերի վրա, ով այդ խաղի գլխավոր մրցավարն էր: Վեբը հայտնել է, որ եթե անգամ այդ էպիզոդը չվրիպեր իր աչքից, ապա միևնույն է, չէր պատժի Ֆերդինանդին:
Փոխարենը ֆուտբոլի ասոցիացիան կպատժի «Յունայթեդի» մեկ այլ ֆուտբոլիստ Վիլֆրիդ Զախային, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս «Կրիստալ Փելեսում»: Անգլիացին պատասխանատվության կենթարկվի «Լիդսի» երկրպագուի հանդեպ արած անհարգալից ժեստի համար: Զախային մինչև ուրբաթ ժամանակ է տրվել, որպեսզի նա տա իր պատասխանը, որից հետո ֆուտբոլիստը կենթարկվի որակազրկման: