«Բլեքպուլի» վինգեր Թոմ Ինսը հայտնել է, որ մոտ չէր «Լիվերպուլ» տեղափոխվելուն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Հունվարին 21-ամյա Ինսի անունը կապում էին «Լիվերպուլի» հետ: Թոմն իսկապես ձգտում է խաղալ Պրեմիեր Լիգայում, սակայն նա ցանկանում է հայտնվել այնտեղ, որտեղ խաղային պրակտիկա կունենա:
-Երազանքս է հանդես գալ ամենաբարձր մակարդակով և ունենալ հնարավորություն՝ իրագործելու ձգտումներս, սակայն դա բացառապես ժամանակի և համբերության հարց է: Հետևաբար, կարևոր է կատարել մի քայլ վերև, երբ պատրաստ ես և ոչ թե ժամանակից վաղ:
Հունվարին խոսում էին «Լիվերպուլի» հետաքրքրության մասին: Հիանալի կլիներ տեղափոխվել այդպիսի թոփ ակումբ, սակայն ինձ համար ավելի կարևոր է ֆուտբոլ խաղալը: Չեմ կարծում, որ այն ժամանակ ինչ որ բան հստակ էր:
Այդպիսի շշուկները հաճելի են, և ես շատ գոհ եմ: Երբ այդպիսի ակումբներ ասում են, որ դու լավ խաղացող ես, դա քեզ ուրախացնում է և շոյում,- հայտնել է Ինսը: ESPN