• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Հունվարին Թոմ Ինսը մոտ չէր «Լիվերպուլ» վերադառնալուն

Թոմ Ինս«Բլեքպուլի» վինգեր Թոմ Ինսը հայտնել է, որ մոտ չէր «Լիվերպուլ» տեղափոխվելուն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Հունվարին 21-ամյա Ինսի անունը կապում էին «Լիվերպուլի» հետ: Թոմն իսկապես ձգտում է խաղալ Պրեմիեր Լիգայում, սակայն նա ցանկանում է հայտնվել այնտեղ, որտեղ խաղային պրակտիկա կունենա:

-Երազանքս է հանդես գալ ամենաբարձր մակարդակով և ունենալ հնարավորություն՝ իրագործելու ձգտումներս, սակայն դա բացառապես ժամանակի և համբերության հարց է: Հետևաբար, կարևոր է կատարել մի քայլ վերև, երբ պատրաստ ես և ոչ թե ժամանակից վաղ:

Հունվարին խոսում էին «Լիվերպուլի» հետաքրքրության մասին: Հիանալի կլիներ տեղափոխվել այդպիսի թոփ ակումբ, սակայն ինձ համար ավելի կարևոր է ֆուտբոլ խաղալը: Չեմ կարծում, որ այն ժամանակ ինչ որ բան հստակ էր:

Այդպիսի շշուկները հաճելի են, և ես շատ գոհ եմ: Երբ այդպիսի ակումբներ ասում են, որ դու լավ խաղացող ես, դա քեզ ուրախացնում է և շոյում,- հայտնել է Ինսը: ESPN

Հետաքրքիր փաստեր