«Արսենալի» և «Լիվերպուլի» տրանսֆերային ցուցակում գտնվող Կլաս Յան Հունտելարը նոր պայմանագիր է ստորագրել «Շալկե04»-ի հետ:
Հոլանդացի հարձակվողի գործող պայամանագիրը ավարտվում էր այս մրցաշրջանի ավարտին: Նրան իրենց թիմում տեսնել ցանկացողները պետք է գերմանական ակումբին վճարեին ընդամենը 6 մլն ֆունտ, ինչին էլ պատրաստ էին անգլիական երկու ակումբներ՝ «Արսենալը» և «Լիվերպուլը»:
Սակայն Հունտելարը արդեն նոր պայմանագիր ունի «Շալկեի» հետ, որը կլրանա 2015թ-ի ամռանը: