«Վեստ Հեմի» կիսապաշտպան Դեքլան Ռայսը հույս ունի, որ Գարեթ Սաութգեյթը կմնա Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում։
Նախօրեին աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում Ֆրանսիային 1-2 հաշվով պարտվելուց հետո Սաութգեյթն ասաց, որ իրեն ժամանակ է պետք իր ապագան որոշելու համար:
Այնուամենայնիվ, Ռայսը չի ցանկանում, որ Սաութգեյթը հեռանա: Դեքլանը համոզված է, որ Գարեթը հիանալի աշխատանք է կատարում։
«Նա մեզ շատ, շատ ավելի հեռու տարավ, քան մարդիկ սպասում էին: Նա ճիշտ արեց այս երեկո, և դա իր մեղքը չէ»:
«Ես իսկապես հուսով եմ, որ նա կմնա, քանի որ մենք ունենք այդպիսի հատուկ թիմ, և հենց նա է նրան այդպիսին դարձրել: Ես սիրում եմ խաղալ նրա և Անգլիայի հավաքականի համար», – Ռայսի խոսքերն է մեջբերում The Athletic-ը: