Մաթյո Ֆլամինին հայտնել է, որ անավարտ գործեր ունի «Արսենալում», և ակումբ է վերադարձել նրա համար, որ «զինագործներին» դարձնի չեմպիոնական պայքարի գլխավոր հավակնորդներից մեկը:
Հինգ տարի «Միլանում» խաղալուց հետո Մաթյոն ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով միացավ «Արսենալին»: 29-ամյա ֆրանսիացին արդեն հասցրել է մասնակցել երկու խաղի, որոնք հաղթական ավարտ են ունեցել իր թիմի համար:
-Այնպիսի տպավորություն է, կարծես՝ տուն եմ վերադարձել: «Արսենալում» ես անավարտ գործեր ունեմ: Երբ ես առաջին անգամ եկա այստեղ, ընդամենը 20 տարեկան էի: Այստեղ ես ծանոթացա ամենաուժեղ առաջնությանը և մասնակցեցի Չեմպիոնների Լիգային: Ես սկսեցի աշխատել Արսեն Վենգերի հետ: Նա է ինձ այսպիսի ֆուտբոլիստ դարձրել:
Վերադառնալու հնարավորություն ստանալն ինձ համար շատ կարևոր էր: Ես ողջ ուժերս կներդնեմ, որպեսզի երկրպագուները միշտ ուրախ լինեն,- Ֆլամինիի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը: