«Չելսիի» 23-ամյա ֆրանսիացի պաշտպան Մալանգ Սաարը վարձավճարով հանդես կգա ֆրանսիական «Մոնակոյի» կազմում։
Սաարը «Չելսիին» միացավ 2020 թվականին՝ «Նիցցայից» ազատ գործակալի իրավունքով և իր առաջին մրցաշրջանը վարձավճարով անցկացրեց «Պորտուում»:
Անցած մրցաշրջանում Մալանգը վերջապես դարձավ «ազնվականների» հիմնական թիմի խաղացող և անցկացրեց 21 հանդիպում, այդ թվում՝ աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչը և Լիգայի գավաթի կիսաեզրափակիչները։
Ինչպես հայտնում է Evening Standard-ը, ֆրանսիացու տեխափոխությունը «Մոնակո» կարժենա 600 հազար ֆունտ: Ցանկության դեպքում Լիգա 1-ի ակումբը կկարողանա ֆուտբոլիստին գնել 10 մլն ֆունտով։