Ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրն «Էվերթոնը» կարողացավ իր շարքերը համալրել «Ուիգանի» կիսապաշտպան Ջեյմս Մակարտիով և «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուով:
Մակարտին, ում հետ «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսն աշխատել է «Ուիգանում», մերսիսայդյան ակումբին արժեցել է 13 մլն ֆունտ:
Ինչ վերաբերվում է Լուկակուին, ապա վերջերս կայացած Եվրոպայի Սուպերգավաթի հակահերոսը վարձավճարով է տեղափոխվել «Էվերթոն»: Սամուել Էտո’Օյին «Սթեմֆորդ Բրիջ» հրավիրելու և Դեմբա Բային պահելու որոշումներից հետո «Չելսիի» ղեկավարները թույլ տվեցին երիտասարդ բելգիացուն մեկ տարով այլ ակումբ տեղափոխվել: