Սկոտ Մակտոմինեյի դուբլի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» արժանիորեն հաղթեց «Չելսիին» 2:1 հաշվով:
Աարոն Վան-Բիսական, Կոբի Մայնուն, Մարկուս Ռաշֆորդը և Անտոնի Մարսյալը մնացին «կարմիր սատանաների» պահեստայինների նստարանին, իսկ նրանց փոխարեն՝ Վիկտոր Լինդելոֆը, Սոֆյան Ամրաբատը, Անտոնին և Ռասմուս Հոյլունդը հայտնվեցին խաղադաշտում:
Մարկ Կուկյուրելան և Քոուլ Պալմերը վերադարձան «կապույտների» մեկնարկային կազմ՝ փոխարինելով Բուենդիա Բադյաշիլին և որակազրկված Կոնոր Գալագերին:
«Մանչեսթեր Յունայթեդ» 2 – 1 «Չելսի»
Գոլեր՝ Մակտոմինեյ – Պալմեր
Դեղին՝ Շոու, Գարնաչո, Դալոտ, Ռեգիլոն