• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մայքլ Անտոնիոն կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը

«Վեստ Հեմը» կարող է երկար ժամանակով կորցնել հարձակվող Մայքլ Անտոնիոյին, ով վնասել է ծունկը Կանադայի դեմ խաղում:

Անտոնիոն այդ վնասվածքը ստացել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի խաղարկության քառորդ եզրափակչի՝ Ճամայկայի ու Կանադայի ազգային հավաքականների միջև կայացած հանդիպման առաջին խաղակեսում։

Ինչպես հայտնում է The Telegraph-ը, «Վեստ Հեմի» ղեկավարները զայրացած են, որ Անտոնիոն վնասվածքից հետո ավելի քան 10 րոպե է անցկացրել խաղադաշտում, ինչպես նաև դժգոհ են խաղադաշտի վիճակից, որի վրա Մայքլը ստիպված է եղել խաղալ:

Անտոնիոն այժմ վերադառնում է Անգլիա՝ խորը հետազոտություն անցնելու համար, բայց եթե հաստատվեն ծնկի կապանների վնասման մտավախությունները, Մայքլը կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը:

Ինը ամսվա բացակայությունը վատագույն սցենարն է, մինչդեռ ըստ լավատեսական սցենարի 33 ամյա հարձակվողը խաղադաշտ կարող է վերադառնալ առաջիկա վեց շաբաթվա ընթացքում:

Ավելացնենք, որ Անտոնիոն ԱՊԼ-ի այս մրցաշրջանում մասնակցել է «Վեստ Հեմի» բոլոր 12 հանդիպումներին՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։