«Չելսիի» կիսապաշտպան Մայքլ Էսսիենը, ով վարձակալությամբ հանդես է գալիս Մադրիդի «Ռեալում», ակնկալում է, որ հաջորդ մրցաշրջանը կսկսի «ազնվականների» կազմում:
Կա հավանականություն, որ այս ամռանը «Չելսին» կգլխավորի Ժոզե Մոուրինյոն: Հենց պորտուգալացի մասնագետը նախաձեռնեց Էսսիենի վարձակալությունը: Այս դեպքում 30-ամյա ֆուտբոլիստը երկրորդ հնարավորությունը կստանա «Սթեմֆորդ Բրիջում»:
-Ես պայմանագիր ունեմ «Չելսիի» հետ և այս պահին «Ռեալում» եմ միայն վարձավճարով: Այնպես որ ոչինչ չի փոխվել:
«Չելսին» դեռ կարող է տիտղոսներ նվաճել գավաթային առաջնություններում, հետևաբար մարդիկ չպետք է նրանց հանեն ցուցակից: Հետևում եմ «Չելսիի» խաղին ամբողջ մրցաշրջանի ընթացքում: Չնայած որ հենց սկզբում ամեն ինչ չէր ընթանում իրենց պլանավորածի պես, կարծում եմ, որ դա կարելի է բացատրել այն հանգամանքով, որ այս մրցաշրջանն անցումային էր,- հայտնել է Մայքլը: The Sport Review