Ինչպես հայտում է Daily Mail-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մայքլ Կարրիկը ոտնաթաթի վնասվածքի պատճառով երեք շաբաթով շարքից դուրս է եկել:
«Սանդերլենդի» դեմ Լիգայի գավաթի կիսաեզրափակիչ պատասխան խաղում Կարրիկը վնասեց ոտքի կոճը և ապաքինման համար կպահանջվի երեք շաբաթ: Աղբյուրի հաղորդմամբ, հինգշաթբի օրը Մայքլը ձեռնափայտով է լքել «Յունայթեդի» մարզաբազան:
Կարրիկը չի կարողանա «Յունայթեդին» օգնել Պրեմիեր Լիգայում «Քարդիֆի», «Ստոկի», «Ֆուլհեմի» և «Արսենալի» դեմ խաղերում:
Ավելացնենք, որ ընթացիկ մրցաշրջանում սա 32-ամյա Կարրիկի առաջին վնասվածքը չէր: