«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մայքլ Կարրիկը հնարավոր է խաղա որպես կենտրոնական պաշտպան Աշխարհի առաջնության ընտրական փուլի Սան Մարինոյի հետ հանդիպմանը: Այս մասին հայտնում է Sky Sports-ը:
Առողջական խնդիրների պատճառով Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնին չեն կարող օգնել Մայքլ Դոուսոնը, Ֆիլ Յագիելկան և Ռիո Ֆերդինանդը: Մաքուր կենտրոնական պաշտպաններից մարզչի տրամադրության տակ են գտնվում միայն Ջոլեոն Լեսկոտը, Քրիս Սմոլլինգը, Սթիվ Կոկլերը և Սթիվեն Թեյլորը:
Այս պահին Լեսկոտն արդեն կախված է դեղին քարտից: Եթե նա զգուշացվի Սան Մարինոյի հետ խաղի ընթացքում, ապա ստիպված կլինի բաց թողնել Չեռնոգորիայի հետ արտագնա հանդիպումը: Այդ իսկ պատճառով Հոջսոնը մտածում է այն մասին, որ այս ուրբաթ Կարրիկին խաղացնի պաշտպանության կենտրոնում: