Մայքլ Օուենը, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ավարտում է կարիերան, ամռանը կտեղափոխվի ֆուտբոլային մեկնաբանի աշխատանքին:
Ինչպես հայտնում է Daily Telegraph պարբերականը, 33-ամյա Օուենը BBC Radio 5 Live-ի թղթակից Դարրեն Ֆլետչերի հետ մեկնաբանելու է հանդիպումները նոր BT հեռուստաընկերությամբ, որը հաջորդ մրցաշրջանից ուղիղ եթերով հեռարձակելու է Պրեմիեր Լիգայի խաղերը:
Այս զույգի գործընկերը լինելու է մրցավար Մարկ Հալսին: Իսկ փորձագետները լինելու են Անգլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Օուեն Հարգրիվզը, Սթիվ Մակմանամանը և Դևիդ Ջեյմսը:
Բացի այդ, BT Sports ընկերությունը, որը պատրաստվում է Մեծ Բրիտանիայում մրցակցել Sky-ի հետ, խոստանում է անվճար հեռարձակել Պրեմիեր Լիգայի որոշակի հանդիպումներ: Բավական է բաժանորդագրվել, որը սկսում է ամսական 10 ֆունտից:
Այս պահին 2012/13 մրցաշրջանի բոլոր հանդիպումները դիտելու համար Sky-ի բաժանորդագիրը պետք է վճարի 42.5 ֆունտ: