«Նյուքասլ Յունայթեդի» սեփականատեր Մայք Էշլին պատրաստ է վաճառել իր ակումբը և սպասում է առաջարկությունների:
Էշլիին է պատկանում նաև «Գլազգո Ռեյնջերս» ակումբի 10% բաժնետոմսերը: Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, Մայքը պատրաստ է հրաժարվել «Նյուքասլից», որպեսզի դառնա շոտլանդական ակումբի միակ սեփականատերը:
Էշլին «Նյուքասլը» ղեկավարում է յոթ տարի և այդ ընթացքում երկու անգամ փորձել է վաճառել ակումբը՝ 2008թ-ին գլխավոր մարզիչ Քևին Կիգանին հեռացնելուց և 2009թ-ին Չեմպիոնշիփ տեղափոխվելուց հետո:
Ֆինանսական առումով «Նյուքասլը» գտնվում է լավ վիճակում և գրավիչ է պոտենցիալ գնորդների համար: Սպասվում է, որ Էշլին «Նյուքասլի» համար կպահանջի 230 մլն ֆունտ: Դա մոտ 100 մլն ֆունտով ավել է, քան նա 2007թ-ին վճարեց սէր Ջոն Հոլլին և Ֆրեդի Շեպերդին: