Լիգայի գավաթի եզրափակչում «Սանդերլենդին» հաղթելուց հետո «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հարցազրույցի ժամանակ սխալմամբ իրեն անվանել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ:
«Ուեմբլիում» տարած 3:1 հաշվով հաղթանակը չիլիացի մասնագետի համար ապահովեց առաջին տիտղոսն Անգլիայում: Այդ էմոցիոնալ պահն իր ազդեցությունն ունեցավ Պելեգրինիի խոսքերի վրա:
-Ես սիրում եմ այն ճնշումը, որը կա այս առաջնություններում: Մարզում եմ այնպիսի մեծ ակումբ, ինչպիսին է «Մանչեսթեր Յունայթեդը» և շատ լավ է, որ մենք շանսեր ունենք նաև մյուս առաջնություններում,- BBC-ին հայտնել է Պելեգրինին:
Ավելացնենք, որ ընդամենը մեկ ամիս առաջ Պելեգրինին հայտնեց, որ այս պահին Մանչեսթեր քաղաքում միայն մեկ ակումբ կա, և դա «Սիթին» է: