«Մալագայի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին մեկնաբանել է այն շշուկները, թե ինքը տեղափոխվում է «Մանչեսթեր Սիթի»: Բացի այդ նա հայտնել է, որ մտադիր է շարունակել աշխատանքն իր ներկայիս ակումբում:
Հենց Մանուելն է համարվում «Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնի ֆավորիտներից մեկը, եթե ամռանն ամեն դեպքում թիմը որոշի հրաժարվել Ռոբերտո Մանչինիի ծառայություններից: Մինչդեռ Պելեգրինին պատրաստ է շարունակել աշխատանքը «Մալագայում»:
-Շշուկներն ինձ չեն անհանգստացնում: Իմ թիմն ու օգնականները կենտրոնացել են իրենց պարտականությունների վրա այստեղ:
Մենք երջանիկ ենք «Մալագայում», և մեր ապագան կախված է ակումբի որոշումից: Առաջարկների վերաբերյալ կասեմ, որ ես ոչ մեկի հետ չեմ խոսել, և այժմ դա ինձ չի անհանգստացնում,- հայտնել է Պելեգրինին: ESPN