«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին կարծում է, որ իր թիմի կազմը լավագույնն է Պրեմիեր Լիգայում:
Այս ամռանը «քաղաքայինները» գնեցին Ֆերնանդինյոյին, Ալվարո Նեգրեդոյին, Խեսուս Նավասին և Ստեֆան Յովետիչին: Եվ այժմ Պելեգրինին վստահ է, որ իրենք լուրջ պայքար կմղեն չեմպիոնության համար:
-Ես կարծում եմ, որ մեր կազմը լավագույնն է Անգլիայում: Մենք չորս կարևոր ձեռքբերում ենք ունեցել: Հուսով եմ, որ հաղթանակով կսկսենք առաջնությունը, և կանենք ամեն ինչ տիտղոսներ նվաճելու համար,- Պելեգրինիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: