«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին կարծում է, որ իրենք ունեն Պրեմիեր Լիգայի լավագույն կազմը:
Մրցաշրջանի 11 տուրերից չորսում «քաղաքայինները» պարտվել են և այժմ զբաղեցնում են աղյուսակի 9-րդ հորիզոնականը: Սակայն Պելեգրինին չի համարում, որ Պրեմիեր Լիգայում իր թիմից ուժեղը կա:
-Պրեմիեր Լիգայում լավագույն կազմը մենք ունենք: Լավ կազմ ունեն նաև «Չելսին», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը» և «Տոտտենհեմը»: Սակայն մեր թիմում թույլ օղակներն ամենաքիչն են:
Ինչ վերաբերվում է արդյունքին, ապա դա կախված է նրանից, որ մենք այժմ խաղաոճ ենք փոխում: Եթե տեսնեք բոլոր այն խաղերը, որոնք մենք պարտվել ենք, ապա ակնհայտ կլինի, որ մենք արժանի չէինք պարտության,- Պելեգրինիի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: