«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին կարծում է, որ իր թիմի հարձակվող Սերխիո Ագուերոն ավելի լավ ֆուտբոլիստ է, քան «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը:
Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում ռմբարկուների ցուցակը գլխավորում է հենց Սուարեսը՝ այն դեպում, երբ որակազրկման պատճառով մասնակցել է ընդամենը 9 խաղի:
Ագուերոն 2 գնդակ պակաս է խփել, սակայն Պելեգրինին 25-ամյա արգենտինացուն ավելի արժեքավոր հարձակվող է համարում:
-Սուարեսը լավ հարձակվող է, սակայն ես կարծում եմ, որ Սերխիոն ավելի շատ օգուտ է տալիս: Նա ընդամենը 25 տարեկան է և կարող է զարգացնել իր որակները:
Նա մշտապես եղել է թոփ մակարդակի ֆուտբոլիստ և գոլեր է խփել: Սակայն նա գոլ խփելուց բացի օգնում է նաև իր խաղընկերներին,- Պելեգրինիի խոսքերն է մեջբերում BBC-ն: