Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» մրցավեճը կսպասարկի Հովարդ Վեբը:
Վեբի համար այս խաղը կլինի 2010թ-ի Լիգայի գավաթի կիսաեզրափակչից հետո առաջին մանչեսթերյան դերբին: Այդ խաղի վերջին րոպեին Ռունին գոլի հեղինակ դարձավ և երկու խաղերի արդյունքում հաղթանակ պարգևեց «Յունայթեդին»:
«Մանչեսթեր Սիթիի» երկրպագուներն այդ և դրանից առաջ կայացած խաղերում միշտ մեղադրել են Վեբին՝ կողմնակալ մրցավարության համար: Ավելացնենք, որ խաղը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին՝ «Սիթի օֆ Մանչեսթեր» մարզադաշտում: