Պրեմիեր Լիգայի ամենահետաքրքիր հանդիպումներից մեկը՝ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը սպասարկելու է Մայք Դինը:
Այդ խաղը կայանալու է հաջորդ երկուշաբթի օրը «Օլդ Թրաֆորդում»: Մանչեսթերյան դերբիից առաջ «կարմիր սատանաներն» առաջ են անցել իրենց հարևանից 15 միավորով:
Ընթացիկ մրցաշրջանում 44-ամյա Դինը դաշտից հեռացրել է Լորան Կոսելնիին և Վենսան Կոմպանիին «քաղաքայինների» համար հաղթական խաղում «Արսենալի» դեմ (0:2):
Բացի այդ Դինը կարմիր քարտ է ցույց տվել կիսապաշտպան Ջեկ Ուիլշերին «Մանչեսթեր Յունայթեդ» – «Արսենալ» խաղի ժամանակ (1:0):