«Մանչեսթեր Յունայթեդի» գործադիր տնօրեն Էդ Վուդվորդը խոստովանել է, որ ամերիկացի սեփականատերերը ցանկանում են փոխել ակումբի խորհրդանշանը և նրա վրա վերադարձնել «Football Club» (ֆուտբոլային ակումբ) գրառումը:
Այդ գրառումը «կարմիր սատանաների» խոհրդանշանից հեռացվեց 1998թ-ին: Այդ պահից երկրպագուները չկարողացան համակերպվել որոշման հետ: Սակայն շուտով ամեն ինչ կվերադառնա իր տեղը:
-Ինձ դուր չի գալիս խորհրդանշանի այս փոփոխությունը: Գլեյզեր Ջոելին նույնպես դուր չի գալիս: Մենք մտածում ենք խնդրի լուծման մասին: Մենք ֆուտբոլային ակումբ ենք, ոչ թե բիզնես: Մենք արդեն 135 տարվա ֆուտբոլային ակումբ ենք և դա չպետք է մոռանալ,- Վուդվորդի խոսքերն է մեջբերում Goal-ը: