Ձմեռային տրանսֆերային պատուհանից առաջ «Մանչեսթեր Յունայթեդը» դարձյալ հետաքրքրվում է «Էվերթոնի» ձախ պաշտպան Լեյթոն Բեյնսով:
Անցած ամառ «կարմիր սատանաները» ակտիվորեն հետաքրքրվում էին Անգլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով, սակայն այդպես էլ չկարողացան բանակցություններ սկսել լիվերպուլյան ակումբի հետ:
Սէր Ալեքսը ցանկանում է ավելի ստաբիլ ֆուտբոլիստ ձեռք բերել, քան Պատրիս Էվրան է: Ինչպես հաղորդում է Daily Maily-ը, «մանկունյանցիները» հետաքրքրվում էին նաև «Չելսիի» պաշտպան Էշլի Քոուլով: Սակայն որոշեցին չպայքարել «ՊՍԺ»-ի հետ:
Ինչի համար «Յունայթեդը» սկսել է հետքրքրվել 27-ամյա Բեյնսով: Համաձայն լուրերի, «Էվերթոնը» պատրաստվում է իր առաջատար ֆուտբոլիստի համար ստանալ 15 մլն ֆունտ, սակայն «մանկունյանցիները» ցանկանում են իջեցնել պահանջվող գումարը: