«Մանչեսթեր Յունայթեդը» միացել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատայի համար մղվող պայքարին:
Ընդամենը 10 օր առաջ հայտնի դարձավ, որ ամռանը Մորատայի համար լուրջ կպայքարի «Արսենալը»: Մինչ այդ էլ խոսվում էր, որ երիտասարդ իսպանացու ծառայություններով հետաքրքրված են «Տոտտենհեմը» և «Լիվերպուլը»:
Այժմ հայտնի է դառնում, որ 21-ամյա Մորատան լրջորեն հետաքրքրել է նաև «Յունայթեդին»: Ինչպես հայտնում է ESPN-ը, «մանկունյանցիները» պատրաստ են պաշտոնական առաջարկ անել:
Ընթացիկ մրցաշրջանում Մորատան մասնակցել է Իսպանիայի առաջնության 13 հանդիպման, սակայն ընդամենը 1 անգամ է եղել մեկնարկային կազմում, ինչի պատճառով էլ դարձել է 3 գոլի հեղինակ: Մորատայի ներկայիս պայմանագիրը «Ռեալի» հետ կլրանա 2015թ-ին: