Ինչպես հաղորդում է Goal պարբերականը, «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրվում է ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիի ծառայություններով:
Հաղորդվում է, որ Պրեմիեր Լիգայի գործող չեմպիոնը մտադիր է Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվողին գնել հաջորդ ամռանը: «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսի տրամադրության տակ 100 մլն ֆունտ կա և նա պատրաստ է 53 մլն ֆունտը ծախսել Կավանիի համար:
Այժմ Կավանին առաջին մրցաշրջանն է անցկացնում ֆրանսիական ակումբում: ՊՍԺ-ում անցկացրած 25 խաղում Կավանին դարձել է 20 գոլի հեղինակ:
«Յունայթեդի» ղեկավարությունն արդեն կապ է հաստատել ֆուտբոլիստի ներկայացուցչի հետ և առաջիկա ամսում կողմերը կքննարկեն ֆինանսական պայմանները: Կարելի է կանխատեսել, որ «Յունայթեդի» համար այդ բանակցությունները շատ բարդ կլինեն, քանի որ Կավանին ֆրանսիական ակումբում վաստակում է տարեկան 8-10 մլն եվրո: