«Մանչեսթեր Յունայթեդը» մերժել է «Վեստ Հեմի» 30 միլիոն ֆունտ ստերլինգի առաջարկը՝ կիսապաշտպան Սկոտ Մակտոմինեյին ձեռք բերելու համար:
Երկուշաբթի օրը հայտնի դարձավ, որ «Վեստ Հեմը» բարձրացրել է «Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրի համար առաջարկը 20 միլիոն ֆունտից մինչև 30 միլիոն ֆունտ: «Կարմիր սատանաները» դեռ չեն տվել իրենց պատասխանը, իսկ բանակցությունները շարունակվում են։
Նույն օրը «Վեստ Հեմը» առանձին 30 միլիոն ֆունտ առաջարկ արեց Մակտոմինեյի համար, հաղորդում է Sky Sports-ը, և այս դեպքում «Յունայթեդը» առանց հապաղելու մերժեց այն:
«Յունայթեդը» պատրաստ է վաճառել Մակտոմինեյին, սակայն «սատանաները» ավելի շատ են գնահատում 26 ամյա շոտլանդացուն՝ մոտ 45 միլիոն ֆունտ ստեռլինգ:
Ո՛չ Մագուայրին, ո՛չ էլ Մակտոմինեյին «Յունայթեդը» չեն ստիպում ակումբից հեռանալ, այլ պատրաստ են քննարկել առաջարկները «արդար շուկայական գնով», որը հաշվի է առնում խաղացողների տարիքը, փորձը, ֆիզիկական վիճակը։