«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է Խուան Մատայի համար գրավիչ առաջարկ անել «Չելսիին»: Այս մասին միաձայն գրում են անգլիական թերթերը:
The Telegraph պարբերականն անգամ հայտնում է առաջարկի մոտավոր չափը՝ 37 մլն ֆունտ:
Հիշեցնենք, որ հունվարի սկզբին «կապույտների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկություն հայտնեց թիմում խահել Խուանին, սակայն խոստովանեց, որ եթե Իսպանիա հավաքականի ֆուտբոլիստը ցանկանա հեռանալ, ապա դռները բաց են:
Միայն նման խոշոր գումարը կարող է «Չելսիին» մտածել բանակցություններ սկսել Մատայի համար, քանի որ Մոուրինյոն չի ցանկանում ուժեղացնել իր մրցակցին:
Սակայն կիրակի օրը «Յունայթեդին» 3:1 հաշվով հաղթելուց հետո «Չելսին» մանչեսթերցիներից առաջ անցավ 12 միավորով և ակնհայտ է, որ ընթացիկ մրցաշրջանում այս երկու ակումբների միջև ուղիղ մրցակցություն լինել չի կարող: «Չելսին» պայքարում է չեմպիոնության համար, իսկ «Յունայթեդը»՝ լավագույն քառյակում տեղ գտնելու:
Հաջողության դեպքում «կարմիր սատանաները» տրանսֆերային նոր ռեկորդ կսահմանեն՝ անցնելով Դիմիտար Բերբատովի ռեկորդը, ում համար 2008թ-ին «Տոտտեհեմին» վճարեցին 30.7 մլն ֆունտ:
Daily Mirror-ի հաղորդմամբ, «Յունայթեդը» պաշտոնական առաջարկ կանի առաջիկա 48 ժամվա ընթացքում: