«Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» վերականգնել է իր նախկին ուժերը։
Հոկտեմբերի սկզբին «Սիթին» հաղթեց մանչեսթերյան դերբիում 6-3 հաշվով: Անկախ դրանից, Գվարդիոլան տպավորված է Էրիկ Տեն Հագի օրոք «Յունայթեդի» առաջընթացով:
«Ես այնպիսի զգացում ունեմ, որ «Յունայթեդը» վերադառնում է: Վերջապես «Յունայթեդը» վերադառնում է: Ես դա տեսա հինգշաբթի օրը (երբ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Շերիֆին» 3:0 հաշվով) և «Չելսիի» դեմ խաղի առաջին խաղակեսում (1-1)»:
«Ինձ դուր է գալիս «Յունայթեդի» տեսքն այս պահին: Առջևում կլինեն շատ թիմեր, որոնք պատրաստ կլինեն մեզ պայքարել «Յունայթեդի» պես: Հետևաբար, Չեմպիոնների լիգայում և ԱՊԼ-ում մեզ լուրջ կռիվներ են սպասվում»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում The Independent-ը: