«Մանչեսթեր Յունայթեդը» տուգանվել է 20 հազար ֆունտ ստեռլինգով՝ Պրեմիեր լիգայի երկու խաղերում խաղացողների նկատմամբ վերահսկողությունը կորցնելու համար։
Հիշեցնենք, որ ՖԱ-ին համապատասխան մեղադրանքներ են ներկայացվել անցյալ ամիս «Նյուքասլի» և «Չելսիի» դեմ խաղերից հետո:
Առաջին դեպքում «կարմիր սատանաներին» զայրացրել էր Կրիշտիանու Ռոնալդուի չեղարկված գոլը, իսկ երկրորդում՝ 11 մետրանոց նշանակվեց, երբ Սկոտ Մակտոմինեն խախտեց կանոնները տուգանային հրապարակում։
«Օլդ Թրաֆորդյան» ակումբը խոստովանել է, որ սխալվել է և երկու միջադեպերի համար անկախ հանձնաժողովի կողմից տուգանվել է 45000 ֆունտով և 37000 ֆունտով: Ասոցիացիան խոստանում է այս որոշման գրավոր պատճառները հրապարակել ավելի ուշ։