«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկություն է հայտնել գնել «Բավարիայի» կսիապաշտպան Տոնի Կրոսին և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսին:
Ուրբաթ օրը «մանկունյանցիների» գլխավոր մարզիչը ներկա է գտնվել Բունդեսլիգայում Մյունխենգլադբախի «Բորուսիայի» և «Բավարիայի» հանդիպմանը:
Լուրերի համաձայն, Դևիդն այդ օրը հանդիպել է գործակալ Սաշա Բրիսի հետ և ցանկություն է հայտնել գնել Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներ Մարկո Ռոյսին և Տոնի Կրոսին: Հունվարին երկու ֆուտբոլիստների տեղափոխությունն էլ քիչ հավանական է, սակայն «Յունայթեդն» արդեն այժմ է ցանկանում կազմել այն ֆուտբոլիստների ցուցակը, որոնց կփորձի գնել ամռանը: The Guardian
Ավելացնենք, որ «Բավարիային» դեռ չի հաջողվել համաձայնության գալ Կրոսի նոր պայամանգրի հարցում: