Ամերիկյան Nike ընկերությունը կշարունակի պատրաստել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզահագուստները, սակայն դա նրա համար զգալիորեն ավելի թանկ կարժենա:
Հաջորդ տարի կլրանա 13-ամյա գործընկերության պայմանագիրն, ըստ որի յուրաքանչյուր մրցաշրջանում Nike-ը «կարմիր սատանաներին» վճարում է 23.5 մլն ֆունտ:
Ինչպես հաղորդում է Daily Express-ը, Nike-ը չի ցանկանում կորցնել իր գործընկերոջը, ինչի համար ավելի լավ ֆինանսական պայմաններով պայմանագիր կառաջարկի:
Հաղորդվում է, որ Adidas, Puma և Warrior ընկերությունների մրցակցությունը Nike-ին ստիպել է մտածել «Յունայթեդին» 10 տարվա պայմանագիր առաջարկելու մասին, ըստ որի յուրաքանչյուր մրցաշրջանում Nike-ը մանկունյանցիներին կվճարի 70 մլն ֆունտ: